Քիմ Քարդաշյանը, որ ժամանակին Փերիս Հիլթոնի պահարանը կարգավորողն էր, հիմա իր հսկայական զգեստապահարանն ունի
Նա իր կարիերան սկսել է աստղերի զգեստապահարանները կարգի բերելով, իսկ այսօր արդեն ունի սեփական ահռելի զգեստապահարանը. ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է։
![]()
Daily Mail–ը գրում է, որ Ինստագրամում Քիմի հրապարակած լուսանկարում աստղը ցուցադրում է գեղեցիկ կազմվածքը, սակայն լուսանկարի հետին պլանն առավել գրավիչ է։Քիմը ցույց է տվել իր զգեստապահարաններից մեկը՝ որը լի է թանկարժեք պայուսակներով ու կոշիկներով:
Այս փաստը գրավել է երկրպագուների ուշադրությունը` հաշվի առնելով այն փաստը, որ կարիերայի վաղ տարիներին Քիմն աշխատել է Փերիս Հիլթոնի հետ, որպես վերջինիս ոճաբան և պահարանը կարգավորող:
Քիմի հայտնիությունը կտրուկ աճեց 2007 թվականին համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի շնորհիվ, ինչից հետո նա հասցրեց 370 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք ունեցվածք ստեղծել՝ ձեռք բերած հայտնիության շնորհիվ:


