ղաքապետը այսօր ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։
Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթեց։Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։

https://www.facebook.com/1405208089/videos/10215341042825049/