Ռուսաստանի ամենահարուստ ամուրիների ցանկը` ըստ Forbes-ի

0

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա թարմացվող ցանկը: Այս տարի ցանկում տեղ է գտել 98 ռուս միլիարդատերեր, որոնց շարքերում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Ցուցակի ռուսական մասը գլխավորում է NovaTech ընկերության հիմնադիր, 63-ամյա Լեոնիդ Միխելսոնը։

Spletnikն այս ցանկից առանձնացրել է ռուս ամուրիների տղամարդկանց, որոնք առաջատար տեղերում են միլիարդատերերի ցանկում։

Օլեգ Դերիպասկա

Օլեգը En+ հոլդինգի և UC Rusal ընկերության հիմնադիրն է, որոնց միջոցով գործունեություն է ծավալում էներգետիկայի, գունավոր մետաղների արդյունահանման և լոգիստիկայի ոլորտներում: Դերիպասկան նոր է համալրել այս ցուցակը, քանի որ կնոջից բաժանվել է 2018 թվականի մարտին:

Միխայիլ Ֆրիդման

54-ամյա Միխայիլը համահիմնադրել է ու այժմ գլխավորում է Alpha-Group համընկերությունը, որը նույնպես տեղ է գտել այս ցուցակում: Միխայիլը տարիներ առաջ բաժանվել է կնոջից և այժմ ազատ է նոր հարաբերությունների համար..

Ռոման Աբրամովիչ

Թերևս ամենահայտնի ռուս միլիարդատերը` Ռոման Աբրամովիչը, կնոջից բաժանվելուց հետո հնարավորություն ունի իր անհավանական՝ 12,4 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք ունեցվածքով կիսվել այն կնոջ հետ, որը կգրավի իր սիրտը: Ռոմանը հայտնի է ամբողջ աշխարհին ոչ միայն որպես միլիարդատեր, այլև  աշխարհի ամենաշքեղ անձնական նավի սեփականատեր:

Միխայիլ Պրոխորով

53-ամյա Պրոխորովը, որը ղեկավարում է անձնական ներդրումային ֆոնդը, իր ունեցվածքը հասցրել է 9.8 միլիարդ դոլարի: Պաշտոնական տվյալներով Միխայիլը երբեք ամուսնացած չի եղել:

Պավել Դուրով

34-ամյա Պավելը, որի ունեցվածքը գնահատվում է 2.7 միլիարդ դոլար, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկն է:

Նա հիմադրել է Telegram նամակագրային հավելվածը, ինչպես նաև ստեղծել է հայտնի ռուսական vKontakte սոցցանցը: Մինչև օրս Դուրովը պաշտոնապես ամուսնացած չի եղել:

Ալեքսանդր Սվետակով

51-ամյա Սվետակովը Absolute ներդրումային հոլդինի հիմնադիրն ու հիմնական սեփականատերն է: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 2.5 միլիարդ դոլար: Ալեքսանդրն ամուսնալուծված է և ողջ ազատ ժամանակը տրամադրում է իր 4 երեխաների դաստիարակությանy..

Leave A Reply

Your email address will not be published.