«Պի» թվի օրը. Google-ի աշխատակցուհին դրա հաշվման համաշխարհային ռեկորդ Է սահմանել

0

Google ընկերության աշխատակցուհի Էմմա Հարուկո Իվաոն «Պի» թվի արժեքը հաշվել Է ստորակետից հետո մինչեւ 31 տրլն նշան: Ավելի վաղ «Պի» թիվը գիտեին միայն մինչեւ 22 տրիլիոներորդ նիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ մարդկությանն ավելին Է հայտնի: Իվաոն օգտվել Է Google-ի ծառայություններից մեկից: Հաշվարկների համար պահանջվել Է 20 տերաբայթ հիշողություն, 25 վիրտուալ մեքենա եւ 121 օր:
«Պի» թիվը շրջանագծի տրամագծի եւ նրա երկարության հարաբերակցությունն Է: Առաջին երեք նշանները՝ 3,142, հայտնի են բոլորին, բայց «պի» թիվն անսահման Է, իսկ թվերի հաջորդականությունը բացարձակապես անկանխատեսելի Է:
«Պի» թիվն օգտագործվում Է ճշգրիտ գիտություններում, ինժեներային գործում եւ գերհամակարգիչների կառուցման մեջ:
«Պի» թվի հաշվումը մաթեմատիկոսների շրջանում լայն տարածում գտած զբաղմունք Է: Իվաոն այդ թվով հրապուրվել Է դեռ երեխա ժամանակ:

Leave A Reply

Your email address will not be published.