Հայտնի Է դարձել, թե ինչով Է վտանգավոր հեռախոսը ձեռքին քնելու սովորությունը
Սոցիալական ցանցերն ստուգելու ժամանակ գաջեթներով քնելու մարդկանց սովորությունը բացասաբար Է ազդում քնի որակի վրա: Այդ մասին հայտնել Է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի պրոֆեսոր Վսեվոլոդ Պոլոցկին:
Նրա կարծիքով՝ դա կարող Է առաջացրել կենսաբանական ժամացույցի աշխատանքի խափանումներ, քնատություն, ինչպես նաեւ բացասաբար ազդել քնի փուլերի վրա:
«Չափահաս մարդը պետք Է քնի օրական առնվազն յոթ ժամ եւ, դրա հետ մեկտեղ համակարգիչներ, iPhone կամ iPad եւ Էլեկտրոնային այլ սարքեր չօգտագործի անկողնում: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ այդ կանոնը պահպանվեր քնելուց արդեն երկու ժամ առաջ»,-գիտնականի խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին:
Պոլոցկին վստահ Է, որ մարդու ու նրա երեխայի առողջ հանգիստն ապահովելու համար անհրաժեշտ Է քնելուց առաջ հրաժարվել Էլեկտրոնիկայից եւ ուտելուց:
Աղբյուրը ՝ 168.am