Մեգան Մարքլը մեկնել է դեկրետային արձակուրդ, ինչպես բոլոր սովորական մայրիկները
Մեգան Մարքլն ավարտել է բոլոր գործերը եւ հանրային թագավորական պարտականությունները եւ վերջապես դեկրետային արձակուրդ է մեկնում։ Ինչպես հայտնում է «Միրոր»-ը, արձակուրդ մեկնելուց հետո Մեգանն այլեւս հանրության շրջանում ելույթ չի ունենա, հանդիպումներն ու շփումները կշարունակի միայն մասնավոր կարգով։
Մեգան Մարքլը վերջին անգամ պաշտոնական միջոցառման է մասնակցել երկուշաթբի օրը։
Մեգանը հղիության 8-րդ ամսում է, սակայն ակտիվ կենսակերպ է վարում՝ հանդիպում է մարդկանց հետ, մասնակցում բոլոր հնարավոր կոնֆերանսներին։ Հիմա արդեն ժամանակն է պատրաստվելու կյանքի ամենակարեւոր իրադարձությանը, եւ այս դեպքում հանգիստն ավելորդ չի լինի։