Մանչ. «Տեսահոլովակի հետ կապված ոճային փոփոխությունը, կարծես թե ընդունվեց երկրպագուների կողմից»

0

Օրերս երկրպագուների դատին հանձնվեց սիրված երգիչ Մանչի նոր՝ «Հայերով» տեսահոլովակը:

Թե ինչո ՞ւ որոշվեց տեսահոլովակը նկարահանել Ֆրանսիայում, երգիչ Մանչը Public.am-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ.

« Տեսահոկովակը նկարահանվել է Ֆրանսիայում, քանզի նկարահանման առաջարկն եղել է JE Production-ից՝ Արտակ Նադարյանի ղեկավարությամբ, սակայն նշեմ , որ այս ոճում սա իմ երկրորդ աշխատանքն է:

Առաջինը՝ DJ Ջիլբերի(DJ Jilber) հետ էր, իսկ երկրորդն այս՝ «Հայերով» տեսահոլովակն է DJ Դավոյի հետ: Որոշեցի իմ երկրպագուներին ուրախացնել այս անակնկալով և առաջին անգամ ներկայացա այս ոճի մեջ:

На данном изображении может находиться: 3 человека, в том числе Jilber Galadjian и Манч Манч, люди улыбаются, люди стоят и в помещении

Հիշեցնեմ, որ երգի հեղինակը Սոս Թադևոսյանն է, գործիքավորումը ՝ Աշոտ Պարսիլյանի և MG-ի»: Իսկ թե այս ոճում ինչպիսի ՞ն եղավ երկրպագուների արձագանքն երգիչն նշեց. « Տեսահոլովակի հետ կապված ոճային փոփոխությունը, կարծես թե ընդունվեց երկրպագուների կողմից, ինչին վկայում են ստացած հաղորդագրություններն և այն մեկնաբանություններն, որոնք արվել են տեսահոլովակի հրապարակումից հետո:

 

Դա իհարկե շատ գնահատելի է և պարտավորեցնող: Կցանկանայի շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան տեսահոլովակը կյանքի կոչելու համար»:

Leave A Reply

Your email address will not be published.