«Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք… ԱԺ-ում ծափահարեցին (տեսանյութ)
Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև տրանս կանայք ենք»,- քիչ առաջ խորհրդարանում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը հայտարարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը:
5 TV-ի փոխանցմամբ, այս հայտարարությունը ներկաները ծափերով են ընդունեցին:
Լարա Ահարոնյանի խոսքով, կանանց իրավունքների մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաեւ այս հանգամանքը:
Նշենք, որ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին ներկա են կին պատգամավորներ եւ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: