Թթխմորով դիմակ՝ մազերի աճի համար

0

Թթխմորը հարուստ է օգտակար նյութերով, որոնք կարող են խթանել մազերի աճը։ Այն մեծ քանակությամբ սպիտակուց եւ В վիտամինային խումբ է պարունակում, որոնք առողջ ու փարթամ տեսք են հաղորդում մազերին։

Թթխմորով դիմակը շատ հեշտ պատրաստման եղանակ ունի։ Առաջարկում ենք շարունակել ընթերցել եւ տեղեկանել, թե ինչպես կարելի է պայքարել մազաթափության դեմ եւ նպաստել մազերի աճին։

Պատրաստման համար անհրաժեշտ է լուծել 1Х2սմ թթխմորի կտորը, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր եւ 50մլ. կեֆիր (մոտ կես բաժակ)։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո (ի դեպ, սկզբում պետք է թթխմորն ու մեղրը խառնել եւ շիլայանման զանգված ստանալ, իսկ հետո ավելացնել կեֆիրը), ստացված դիմակն արդեն կարելի է քսել մազերին եւ սպասել մոտ 30 րոպե։ Այս ընթացքում թթխմորը սկսում է «աշխատել», ինչիմասին վկայում են կեֆիրի մակերեսին առաջացող փրփուրը կամ պղպջակները։

Այս դիմակը կարելի է կանոնավոր կիրառել. առաջին երկու շաբաթը՝ երկու օրը մեկ անգամ, իսկ հետո՝ շաբաթական երեք անգամ։ Կուրսը կարելի է շարունակել երկու ամիս, ոչ ավելի։

Leave A Reply

Your email address will not be published.