Ռիտա Օրան կրկին միայնակ է. նրան լքել է «Նոր սարդ մարդը» ֆիլմի դերասանը

0

28-ամյա Ռիտա Օրան եւ «Նոր սարդ մարդը» ֆիլմի 35-ամյա աստղ Էնդրյու Հարֆիլդը բաժանվել են։ Սիրահարները դադարեցրել են հարաբերությունները 4 ամիս միասին լինելուց հետո։

Похожее изображение

The Sun-ի տվյալներով՝ բաժանման նախաձեռնողը Հարֆիլդն է։ Նրան հոգնեցրել է, որ բրիտանացի երգչուհուն կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Դերասանը հոգնել է հրապարակային կյանքից եւ չի ցանկացել հարաբերություններն ի ցույց դնել, հայտնում է հրատարակությունը։

Картинки по запросу rita ora endru

Ռիտային մոտ աղբյուրը հայտնել է, որ նա կոտրված է եւ լուրջ ապրումներ ունի սիրելիի հետ բաժանվելու պատճառով։ Նրանք մտերիմ են եղել եւ երկար ժամանակ անցկացրել միասին։ Երգչուհի եւ դերասանուհին Օրան փորձում է հաղթահարել բաժանումը։

Դերասանների սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Էնդրուին եւ Ռիտային պապարացիները նկարել էին Լոնդոնում զբոսանքի ընթացքում։ Այս ամբողջ ընթացքում զույգը չէր մեկնաբանում հարաբերությունները։

Картинки по запросу rita ora

Ավելի վաղ Ռիտա Օրան հանդիպել է երաժիշտ Էնդրյու Ուոտոմի հետ։ Իսկ Հարֆիլդի ամենահայտնի հարաբերությունները տեւել են 4 տարի. 2011-2015թթ. Նա սիրավեպ է ունեցել Էմմա Սթոունի հետ։

Картинки по запросу rita ora

Leave A Reply

Your email address will not be published.