ՀՀ-ում մի շարք դեղերի շրջանառությունը կասեցվել է

0

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից (ANSM) կասեցվել է ֆենսպիրիդ ակտիվ նյութն պարունակող դեղերի շրջանառությունը, հաշվի առնելով QT ինտերվալի երկարացման հնարավոր վտանգը:

Картинки по запросу մի շարք դեղեր

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարարության մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով նշված տեղեկատվությունն առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2×15/) և (60/4×15/) բլիստերում», «Էրեսպալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 80մգ; (30/2×15/) բլիստերում», «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ» դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ, վերոհիշյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները»,- նշված է հաղորդագրության մեջ::

Leave A Reply

Your email address will not be published.