Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի, որը նկարահանումները կայացել են տարվա բոլոր եղանակներին
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Լիլիթ Հոհաննիսյանի երևանյան համերգի մանրամասները։ Dream խորագրով համերգի ժամանակ Լիլիթը կներկայացնի համանուն երգի տեսահոլովակի պրեմիերան։
Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ): Երգչուհու համերգի կազմակերպչական թիմը Tert.am Life–ին հայտնել է, որ Dream երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին՝ ամռանը, աշնանը, ձմռանը, գարնանը: Այն հագեցած է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է: Նկարահանման գործընթացը բավականին երկար է տևել: Տեսահոլովակի հագուստների հեղինակը Լիլիթն է:
Երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան կլինի ավելի ուշ, որպեսզի երկրպագուներն այն առաջինը տեսնեն համերգի ժամանակ։
Հիշեցնենք, որ Լիլիթը համաշխարհային շրջագայության շրջանակում համերգներ է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում..