Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստները
Հարսանեկան զգեստներ, որոնց արժեքը կարող է զարմացել ձեզ։
Սոֆի Հանթեր՝ 100 հազար դոլար
Դերասանուհի, ռեժիսոր, հայտնի դերասան Բենեդիքթ Քամբերբեթչի կինն ամուսնացել է Valentino ապրանքանիշի զգեստով։ Սոֆին նախապատվություն էր տվել ոչ թե դասական սպիտակին, այլ արծաթավուն ժանյակին։
Նիկի Հիլթոն՝ 75 հազար դոլար
Հիլթոնների կրտսեր ժառանգորդներից մեկն ամուսնացել է Ջեյմս Ռոտշիլդի հետ, ով եւս հսկայական ունեցվածքի ժառանգորդ է։ Հեքիաթային զգեստը պատրաստված է տարբեր երանգների ժանյակից եւ զարդարցված է բյուրեղներով։
Վիկտորիա Բեքհեմ՝ 100 հազար դոլար
Թեեւ հարսանյաց արարողությունը կայացել է 1999թ.-ին, Վերա Վոնգի պատրաստած զգեստն ամենագեղեցիկներից մեկն է։ Վիկտորիան կարծում է, որ ժամանակը չի ազդում զգեստի վրա եւ մինչ այժմ այն պահպանում է զգեստապահարանում։ Բեքհեմը հույս ունի, որ դուստրը՝ Հարփերը, այն իր հարսանիքին կրելու ցանկություն կունենա։
Քեյթ Միդլթոն՝ 388 հազար դոլար
Քեյթ Միդլթոնի զգեստը շատերն են իդեալական համարում։ Դիզայներ Մարկ Բաջլին այն հետեւյալ կերպ է նկարագրել. «Զգեստ, որը կարող է դիմանալ ժամանակի փորձությանը։ Ոչ բոլոր զգեստներին է դա հաջողվում։ Ցանկացած հարսանցու աշխարհի ցանկացած ակյունում կցանկանա կրել այն։ Այն ինչ-որ առումով կրում է 1950-ականների դասական պարահանդեսային զգեստների ազդեցությունը։ Հնարավոր է՝ նրա դուստրը 30 տարի անց հրաշալի տեսք կունենա այս զգեստով»։
Քիմ Քարդաշյան՝ 400 հազար դոլար
Զգեստի հեղինակը Givenchy ապրանքանիշն է։ Փակ ու համեստ զգեստը զարդարված է էլեգանտ ժանյակներով։
Սիրամարգի փետուրներից պատրաստված զգեստ՝ 1,5 մլն դոլար
Զգեստի պարաստման համար հայտնի դիզայներ Վերա Վոնգից սիրամարգի 2009 փետուր է պահանջվել։ Տեղեկություններ կային, որ Ջենիֆեր Լոպեսն այն պատրաստվում է գնել՝ Բեն Աֆլեքի հետ հարսանյաց արարողության համար, ինչն այպես էլ տեղի չունեցավ։ Զգեստը բացասական արձագանք ստացավ կենդանիների պաշտպանների շրջանում։
Սպիտակ ոսկով զգեստ Յումի Կաուցերի կողմից՝ 8.5 մլն դոլար
Ճապոնացի հայտնի դիզայների զգեստը պատրաստված է սպիտակ ոսկուց, մետաքսից եւ ատլասից, զարդարված թանկարժեք քարերով եւ ասեղնագործով։
Ադամանդե հարսանյաց զգեստ (The Diamond Wedding Gown)՝ 12 մլն դոլար
Զգեստը դիզայներ Ռենե Շտրաուսի եւ ոսկերիչ Մարտին Կատցի համագործակցության արդյունքն է։ Այսօր այն աշխարհի ամենաթանկարժեք հարսանյաց զգեստն է։ Զգեստը զարդարված է 150 կարատ քաշով ադամանդներով։