Սկանդալ. Դեցլի հայրը մտադիր է նրա այրիից խլել որդուն ու ժառանգությունը
Ռեփեր Դեցլի՝ Կիրիլ Տոլմացկու այրին՝ Յուլիան, երաժիշտի ծնողներին մեղադրել է անվայել պահվածք դրսեւորելու մեջ։ Նրա խոսքով՝ վերջիններս պատերազմ են սկսել Դեցլի ժառանգության համար։
«Թոռանը՝ տատիկին, ստեղծագործողությունները՝ պապիկին, իսկ ինձ նրանք… արդեն ուղարկել են նոր ամուսին որոնելու»,- Instagram-ում գրել է Յուլիան։ Հետեւորդներից մեկի խնդրանքին՝ ավելի մանրամասն պատմել՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչից կարող են իրեն զրկել, Յուլիան պատասխանել է. «գթասրտությունից եւ նրա որդու մասին հիշողությունից»։

Դեցլի հայրը մեկնաբանել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ Յուլիային մեղադրելով այն բանի համար, որ նրան սկանդալ է անհրաժեշտ։ «Իրինայի հետ բազմաթիվ անգամներ խոսել ենք այն մասին, որ Կրիրիլի ստեղծագործություններից ստացվող միջոցները, անկախ այն հանգամանքից՝ ինչպես կադասվորվեն հարաբերություններ Յուլիայի ետ, կստանա նրա սիրելի որդին՝ Անտոնին։ Կիրիլն այլ ունեցվածք չի ունեցել եւ չունի։ Մենք երբեք նույնիսկ միտք չենք ունեցել երեխային մորից վերցնելու։ Յուլիային առաջարկվել է հաշիվ բացել բանկում ինչպես իր, այնպես էլ թոռանս համար։ Մենք նաեւ ցանկացել ենք, որ ամեն դեպքում Կիրլին ներկառի Տոնիի ծննդյան վկայականում»,- հայտարարել է Ալեքսանդրը։
Այս տարվա փետրվարին հայտնի է դարձել, եր Իժնեւսկի ակումբներից մեկում մահացել է Կիրիլ Տոլմացկին, ով առավել հայտնի է որպես ռեփեր Դեցլ։ Ականատեսների խոսքով՝ արտիստի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նա հեռացել է հանդերձասենյակ, ուր կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանակ բժիշկները փորձել են վերակենդանացել Տոլմացկուն, ադրենալին են ներարկել, սակայն այդպես էլ չի հաջողվել փրկել արտիստի կյանքը։
Հայտնի ռեփեր վեճը հոր՝ Ալեքսանդրի հետ, ավելի քան 15 տարվա պատմություն ունի եւ շարունակվել է մինչեւ Դեցլի կյանքի ավարտը։ Վեճի առիթ է դարձել այն, որ հայրը սիրահարվել է երիտասարդ պարուհու՝ Աննային եւ հեռացել ընտանիքից։ Հենց այդ ժամանակ էլ դադարել են հոր եւ որդու գործնական կապերը, ով 2000-ականներին իր հիթերով զբաղեցնում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։