Նազիկ Ավդալյան. «Սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել»

0

այ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց հարցազրույցին և կարծիք հայտնել: Մարզուհին նշել է, որ ոչ միշտ է ֆեյսբուքի օգնությամբ արտահայտում իր մտքերը, սակայն այս իրավիճակում անտարբեր մնալ չէր կարող:

«Շատ ցավալի է, սարսափելի, սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես ազգդ միասնական պահելու համար: Պարոն Հախվերդյան, Ձեր անձը Ձեր երգերի ճիշտ հակադարությունն է: Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակցո՞ւմ եք ձեր խոսքերի իմաստը: Գիտակցո՞ւմ եք, որ նեքին թշնամանք եք քարոզում:

Картинки по запросу nazik avdalyan

Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, որ ինչպես միշտ ալկոհոլի ազդեցության տակ եք եղել: Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են: Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից այդ անհեթեթ արտահայտությունների համար»,- գրել է Ավդալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի ծանրամարտի ասոցիացիաի հրավերով Նազիկն Արցախի Հանրապետությունում էր: Արցախի ծանրորդների հետ մարզուհին անցկացնում էր խորացված և մանրակրկիտ մարզումներ՝ ծանրամարտի գաղտնիքները բացահայտելու նպատակով։

Leave A Reply

Your email address will not be published.