Կեցցե Հայաստանը. Բրազիլիայում կայացած կառնավալում մեծարել են հայկական մշակույթը

0

Rosas de Ouro (Ոսկե վարդեր) սամբայի պարային դպրոցը բրազիլական Սան Պաուլո քաղաքում ելույթ է ունեցել «Viva Hayastan!» (Կեցցե Հայաստանը) ծրագրով, որը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Շքահանդեսին մասնակցել է հայ համայնքի 500 ներկայացուցիչ, իսկ ներկայացումը բաժանված է 5 թեմայի՝ Դրախտ, Հայ հերոսներ, Քրիստոնեության, Հայաստանի մշակույթ եւ հրապարակ։

Ներկայացումը սկսվել է հղումից ցեղասպանությանը եւ 1915թ.-ի իրադարձությունների զոհերին հիշատակի տուրքից։ Դրան հաջորդել են դրոշի գույները, որոնք կատարել են Կոմիտասի «Կռունկ» երգը։

Առաջին հարթակին, որը կրում էր «Արարատյան դաշտավայրի դրախտի հոյակապությունը», ցուցադրվել են Ադամը, Եվան, Նոյյան տապանը, որը, ըստ լեգենդի, հանգրվանել է Արարատ լեռան վրա։

Ներկայացման երկրորդն թեման «Թովիչ ռազմիկների օրրանն էր», որի ընթացքում ցուցադրվել են Տիգրան Մեծ արքայի ոսկե քանդակները, ինչպես նաեւ ասորեական, պարսկական, հունական, հռեմոեկան եւ հայ հզոր ռազմիկների քանդակները։

Հատվածում, որը կարելի է «քրիստոնեական անվանել», սամբայի բրազլիացի վարպետները ցուցադրել են Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմությունը` առաքյալներ եւ սրբեր։ «Մայր Հայաստանը» ցուցադրել է հայկական մշակույթը, մասնավորապես այնպիսի հզոր գործիչների, ինչպիսիք են հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը եւ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Ավարտին հաջողությամբ ցուցադրվել է Հայաստանի գեղեցկությունը եւ մշակույթը

Leave A Reply

Your email address will not be published.