Կարլ Լագերֆելդի համար, նրա կամքի համաձայն, վերջին հրաժեշտի արարողություն տեղի չի ունենա

0

Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդի համար վերջին հրաժեշտի արարողություն տեղի չի ունենա, գրում է Paris Match-ը՝ նորաձևության տանը հղումով:

 

Картинки по запросу karl lagerfeld

Հաղորդվում է, որ այդպիսին է եղել Լագերֆելդի կամքը, և այն կկատարվի: Լագերֆելդը կենդանության օրոք նաև ցանկություն է հայտնել, որ իր մարմինը դիակիզեն:

իշեցնենք, որ դիզայները կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լագերֆելդին ֆրանսիական ապրանքանիշի գեղարվեստական տնօրենի պաշտոնում կփոխարինի նրա մուսա և ընկեր Վիրժինի Վիարը, որն ավելի քան երեսուն տարի եղել է Լագերֆելդի «աջ ձեռքը»:

Leave A Reply

Your email address will not be published.