Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնը, Երգի պետական թատրոնը և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ լուծարվելու են
Analitik.am-ի ձեռքի տակ է հայտնվել տեղեկանք, որտեղից տեղեկանում ենք, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպություններից որոնք են առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել.
«Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը: Լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ: