Կնոջը ծեծած Մարատ Բաշարովին ցանկանում են «վռնդել» «Էքստրասենսների պայքար»-ից

0

Մեկ շաբաթ առաջ արտիստի կինը հայտարարել էր, որ մտադիր է բաժանվել նրանից։ Կինը դադարել է թաքցնել բռնությունը եւ պատմել է, որ Բաշարովը հաճախ է չարաշահում ալկոհոլն ու նրա վրա ձեռք է բարձրացնում։

Բացասական ասոցացիաները, որոնք կապված են հայտնի սրտիստի անվան հետ, կասկածի տակ են դրել «Էքստրասենսների պայքար»-ի 20-րդ եթերաշրջանում նրա հետագա մասնակցության հարցը։ Աղբյուրի փախանցմամբ շոուի պրոդյուսերների վրա ազդում է հասարակության կարծիքը, քանի որ Բաշարովը, ով պարբերաբար ծեծում է կանանց, վատ համբավ ունի հանդիսատեսի շրջանում։

Հիշեցնենք, որ Մարատ Բաշարով արդեն տասը տարի վարում է «Էքստրասենսների պայքար» շոուն։ Այս ընթացքում նա երկու ամուսնալուծություն եւ բարդ դատական պրոցես է ունեցել։ Հաղորդավարի նախկին կինը՝ Եկատերինա Արխարովան, ինչպես եւ Ելիզավետա Շեվիրկովան, ծեծից հետ դիմել էր դատարան, որպեսզւ բաժանվի։ Այդ ժամանակ կինը բազմաթիվ վնասվածքներով եւ քթի կոտրվածքով հիվանդանոց էր ընկել եւ հրապարակային խոստովանես, որ Բաշարովի մոտ հաճախ են լինում ագրեսիվ պոռթկումներ, ինչպես նաեւ բողոքում էր նրա ոչ ադեկվատ պահվածքից։

Բաշարովը հրաժարվում է քննարկել եւ՛ սպասվող ապահարզանի, եւ՛ շոուից հեռացման հարցը։ Դերասանը հասկացրել է, որ այնքան է տարված աշխատանքով եւ շրջագայություններով, որ ապահարզանի մասին անգամ իմացել է լրատվամիջոցներից։  Նա վատ է արտահայտվել կնոջ հասցեին եւ խնդրել է փոխել ազգանունը։

«Խնդրում են այդ անձնավորությանն այլեւս չկրի իմ ազգանունը։ Նա ընկերուհու եւ որդու հետ մեկ ամիս է նստած է Թայլանդում։ Եվ որոշել է բաժանվել։ Երեւում է մերսումն է ազդել։ Իսկ ես այստեղ աշխատում նրանց գումար եմ ուղարկում», — գրել էր հեռուստահաղորդավարը։

Աղբյուրը՝ KP

Leave A Reply

Your email address will not be published.