«Կարոտում ենք քեզ․․․»․ Հոր մասին Քիմ Քարդաշյանի գրառումը հուզել է համացանցի օգտատերերին
38—ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ է։ Լուսանկարին կից հայազգի աստղը հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորել հոր տարեդարձը։
«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Այս կադրում իմ 16-ամյակն է եւ այս պահին հայրս անակնկալ էր մատուցել՝ նվիրելով իմ առաջին ավտոմեքենան։ Կուզեի մեզ հետ լինեիր, ափսոս, որ չկարողացանք ունենալ շատ ավելի շատ հիշողություններ։ Բոլորս կարոտում ենք քեզ եւ այսօր նշում ենք տարեդարձդ», — լուսանկարին կից գրել է Քիմը..
Քիմի գրառումն ու լուսանկարը հուզել են նրա միլիոնանոց լսարանին եւ այն շատ կարճ ժամանակում 3 միլիոնից ավել հավանությունների է արժանացել։
Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը ազգությամբ հայ է, որի նախնիները Քալիֆորնիա են գաղթել Կարսից՝ Հայոց ցեղասպանությունից…