Քլոե Քարդաշյանի փեսացուն նրան դավաճանել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհու հետ
Քարդաշյան-Ջեններ ընտանիքում վաղուց սկանդալներ չէին եղել։ Երկրպագուները նույնիսկ սկսել էին անհանգստանալ… Քլոե Քարդաշյանի ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը, շտկել է իրավիճակը։ Նրան մեղադրում են դստեր մորը հերթական անգամ դավաճանելու մեջ։
Միայն թե ամեն ինչ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ. «բաժանողը» Քայլի Ջենների լավագույն ընկերուհին է։ Ջորդին Բուդսին արդեն մի քանի տարի է՝ անվանում են Քայլիի քույրերից մեկը, քանի որ նրանք մտերիմ հարաբերություններ ունեն։
TMZ-ի տվյաներով՝ նախորդ շաբաթ Տրիստանը եղել է Լոս Անջելեսում՝ Քլոեի եւ իրենց 10 ամսական դստեր հետ Սուրբ Վալենտինի օրը նշելու համար, սակայն կիրակի օրը նրան դավաճանել է 21-ամյա Ջորդինի հետ։
Սա Տրիստանի առաջին դավաճանությունը չէ. նախորդ անգամ նա Քլոեին դավաճանել է գիշերային ակումբում, ինչի մասին Քլոեն իմացել է ծննդաբերությունից մի քանի օր առաջ։ Աղբյուրները հայտնում են, որ Քարդաշյանը մտադիր չէ նրան եւս մեկ հնարավորություն տալ. նա կկենտրոնանա դստեր դաստիարակության վրա, իսկ Տրիստանը կշարունակի ճանապարհորդել երկրում՝ խաղալով NBA-ում։