Բուրգեր` պատրաստված Թիմաթիի կողմից. Երեւանում կբացվի «Black Star Burger»

0

Black Star Burger»-ի երկրպագուները ցնծության մեջ են. Երեւանում կկայանա ռուս հայնի ռեփեր Թիմաթիի առաջին ռեստորանի բացումը: Տեխնիկական բացումը ծրագրված է մայիսի 1-ին, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնական, հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաեւ Թիմաթին, ով կհանդիպի տաս առաջին հաճախորդների հետ, կշփվի նրանց հետ, հնարավոր է` նրանց համար անձամբ բուրգեր կպատրաստի:

Այս մասին NEWS.am Style -ի հետ զրույցում ասաց Երեւանում «Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը: Նա նաեւ նշեց, որ ըստ ֆրանշիզի պայմանների` ռեստորանները մի քանիսը կլինեն, այնպես որ առջեւում «Black Star Burger»-ի եւս մի քանի ռեստորանի բացում է սպասվում:

Картинки по запросу black star burger yerevan

Յուրի Մինասյանը հայտնեց, որ բացառված չէ` Թիմաթիին ընկերակցի Black Star Mafia-ի անդամներից մեկը:

Երեւանյան «Black Star Burger»-ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը, մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են: Գնային քաղաքականությունը կվարվի տեղի գներին համապատասխան: Նկատենք, որ Աբովյան 1/3 հասցեում, ուր շուտով կբացվի «Black Star Burger», կենդանություն է տիրում. Թիմաթիի պաստառների շուրջ զվարճանում է երիտասարդությունը` ակտիվորեն լուսանկարվում է, կատակում, ուրախանում: Ըստ ամենայնի` ինչպես եւ Մոսկվայում, «Black Star Burger»-ը կդառնա քաղաքի ամենաուրախ եւ ոճային վայրը:

Leave A Reply

Your email address will not be published.