Գրիշա Սանդալյան.«Հարյուր հազարներով ասեցինք վերջ ռեժիմին , հիմա ի՚նչ ասում ենք ճիշտ չէի՚նք»

0

Գրառումը՝ հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան էջից

На данном изображении может находиться: Anush Nersesyan и Grisha Sandalyan, люди улыбаются

 

Դե հերիք է էլի….

Հեղափոխությունը իր ժամաակները մեզ թելադրեց ։ Շատերը նրանից բխող այդ ժամանակները ընկալում են յուրովի։ Ես անձամբ շատ հարցեր կան , որոնց չեմ համաձայնվում , բայց դա չի նշանակում , որ ես սեւացնում եմ այն շատերի պես։ Այսօր մեզ մի բան է տանջում , մեզ խոսք են տվել , որ ամեն ինչ լավ է լինելու եւ մենք միանգամից այդ լավին սպասում ենք անմիջապես առանց մեկ վայրկեան սպասելու , թե այդ լավը , որքան ժամանակ է տեւելու։ Մենք այնքան ենք շտապում , որ անհամբերությամբ լցված մեզ խանգարում ենք համբերելուց։ Այսօր դա մեր նախապայմանն է։ Մենք ցանկանում ենք ամեն ինչ արագ տեսնել։ Մենք իրավունքի մեջ ենք, որովհետեւ հեղափոխությունը իրականացրել ենք ազգովի։ Բայց մենք մոռանում ենք ամենակարեւոր բայցի մասին , ինչու՚ ենք շտապում, ախր ինչպես պետք է այդ ամենը ընկալենք կամ ընդունենք այնպես ինչպես մենք ենք ցանկանում, երբ բոլորս միանգամայն կցվել ենք հեղափոխությունը սեւացնելու գործնթացին։ Մի՚ թե այսքան արագ մենք պետք է փորձենք այն չնդունել, մի՚ թե այսքան հապճեպ մենք պետք է այն մեզանիզ վանենք , հանուն ինչի՚։Եկկենք ազգովի մեր պայքարի տերը լինենք եւ մեկս մյուսի ասենք , « դե հերիք է էլի »…Հարյուր հազարներով ասեցինք վերջ ռեժիմին , հիմա ի՚նչ ասում ենք ճիշտ չէի՚նք։ Զարմանալի ոչինչ չկա պարզապես մենք պետք է այնքան զգոն լինենք , որ թույլ չտանք նախորդները լեզու առնեն, քանզի նախորդերին մենք մերժել ենք ազգովի։ Բայց ստացվում է այնպես , որ նախորդների հետ սկսում ենք համաձայնել առանց գիտակցելու , որ դա այն ռեժիմն է, որին հեռացրինք ազգովի։ Փոշմանել ե՚ք ։ Սխալ է , շուտ է եւ հապճեպ որոշումներ կայացնելը։ Ի՚նչ է մենք այնքան թույլ ենք, որ մեզ փորձում են հաղթել կամ գրավել մեր ուղեղները հները իրենց խորամանկ եւ անհասկանալի ուղղորդությամբ։ Լավ ինչեւէ , հույսով եմ մենք ազգովի այդքան մատչելի մտածելակերպ չունենք , որ մեզ խեղաթյուրեն եւ խանգարեն նախորդերը իրեց « համեստ » քննադատություններով ։ Այսօր հետեւելով Երեւանի քաղաքական անցուդարձին , զայրույթս չեմ կարողանում թաքցնել այն հանգամանքի շուրջ, երբ տեսնում եմ , թե ինչպես են անբովանդակ մարդիկ փորձում հոշոտել մի մարդու, ում ամիսներ առաջ ուղղակի ծափահարում էին հեղափոխության հարթակներում որպես ազգի տղայի։ Հիմա ի՚նչ է կատարվում Հայկ Մարությանը , ով այսօր Երեւանի քաղաքապետն է , ով սիրված է եւ ընդունված , ով այսօր ղեկավարում է մայրաքաղաքը ամեն օր պետք է ենթարկվի քննադաությա՚ն ։ Ախր ի՚նչի համար , ումից է պակաս , թե , որ լավ եւ ւպրոֆեսիոնալ դերասան է , կամ արվեստի նվիրյալ, ուրեմն ի՚նչ , իրավունք չունի լինել լավ ղեկավար , որը կկարողանա իր գործը հանուն քաղաքի բարգավաճման լիարժեք իրականացնել։ Հերիք է կուլ տաք այն ինչ կարող է կոկորդի համար վնասակար լինել , հերիք է խանգարեք մարդուն աշխատել եւ իրականացնել այն ինչ կարող է օգտակար լինել մեր մայրաքաղաքի համար։ Տարոն Մարգարյանը որոշումներ էր կայացնում , տարիներ առաջ ծափահարում էիք, որովհետեւ նա էր Երեւանի քաղաքապետը, նարանից առաջ բոլորին էիք ծափահարում , ինչու՚ ։ Ինչն է պատճառը , որ ցանկացած հարցի կամ որոշման հարցում խանգարում եք Հայկին , ի՚ նչ է Հայկը իրավունք չու՚նի Երեւանը դարձնել երազանքների քաղաք , թե՚ Հայկը չգիտի ի՚նչ բան է Երեւանը ։ Ամո՛ թ է , ծիծաղելի՛ է ձեր պահվածքը ։ Հայկը հրաշալի քաղաքապետ է , եթե ուզում եք դրանում համոզվել մի խանգարեք նրան քաղաքը շենացնելու հարցում , օգնեք եւ կհամոզվեք ։ Ես հավատացած եմ , որ նա ավելին կանի բոլոր մեր պատկերացրածներից։ Այսօր Լոս Անջելեսում ամենուրեք այս հարցին մոտենում են ամենայն հավատով եւ ոգեւորությամբ , օտարության մեջ դեգերված հայերը հույս են կապում քաղաքապետ , իրեց սիրելի ՝ Հայկ Մարությանի հետ , որ նա իր բարձրակարգ եւ հմուտ աշխատասիրությամբ իրապես Երեւանը կդարձնի եւ կպահի այն կարեւորության հարթակում , որ մենք միշտ երազել եւ պատկերացրել ենք իբրեւ հայ , իբրեւ Երեւանցի։

Դե հերիք է էլի….Հեղափոխությունը իր ժամաակները մեզ թելադրեց ։ Շատերը նրանից բխող այդ ժամանակները ընկալում են յուրովի։…

Опубликовано Grisha Sandalyan Понедельник, 18 февраля 2019 г.

Leave A Reply

Your email address will not be published.