Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցնցել է «մերկ» զգեստով
Քիմ Քարդաշյանը մշտապես հայտնվում է անկեղծ կերպարներում, եւ թվում էր՝ նա այլեւս ոչնչով չի կարող զարմացնել։ Սակայն հնարամիտ աստղը միշտ գտնում է զարմացնելու միջոց։ Քիմ Քարդաշյանը Hollywood Beauty Awards ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցել է Thierry Mugler-ի սեւ զգեստով, որը ներառված էր 1998թ.-ի հավաքածուում։ Այն գրեթե չէր ծածկում սեքսուալ հեռուստաասղտի կուրծքը։
Ամենայն հավանականությամբ, զգեստը նախատեսված է ավելի համեստ կազմվածք ունեցող կնոջ համար։ Այդ պատճառով մինչեւ ազդրը հասնող բացվածքն ավելի բաց էր դարձել, իսկ կուրծքը հազիվ էր ծածկվել կտորով։
Որպեսզի ոչինչ չշեղի ուշադրությունը հանդուգն զգեստից, Քիմը հավաքել էր մազերը, նյուդ գույներով դիմահարդարում արել եւ թափանցիկ կոշիկներ ընտրել. այսպիսի համարձակ կերպար չէինք սպասում նույնիսկ Քանյե Ուեսթի կնոջից։