Հայտնի է աշխարհի ամենաճանաչված բրենդը
Աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը համարվել է Gucci-ին, որի աքսեսուարները շատ հայտնի են եղել ուսումնասիրման ժամանակահատվածում։ Կանանց շրջանում 2018-ի չորրորդ եռամսյակում ամենահայտնի աքսեսուարը՝ Gucci Soho Disco պայուսակն է դարձել։ Ռեյտինգը կազմվել է Lyst օնլայն հարթակում, որը թույլ է տալիս գտնել գրեթե բոլոր բրենդային հանդերձանքներն ու աքսեսուարները։
Երկրորդ տեղում Off-White-ն է, որը շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ։ Երրորդ հորիզոնականում Balenciaga ապրանքանիշն է, որի հանդեպ ուշադրություն է հրավիրել Միշել Օբաման՝ ներկայանալով ապրանքանիշի հանդերձանքով։ Moncler-ը բարձրացել է 12 հորիզոնականով եւ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Կանանց համար ամենահայտնի իրերի ցանկում ներգրավվել են Gucci-ի լոգոտիպով գոտիները, Veja V10 սպորտային կոշիկները, որոնք հոկտեմբեր ամսին կրում էր Մեգան Մարքլը, Versace Chain Reaction, Balenciaga Speed, Fila Ray սպորտային կոշիկներն ու պայուսակը՝ Saint Laurent բազմագույն շզթաներով։
Աղբյուրը՝ Buro247