Հաղորդավար Արման Մարգարյանը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել

0

Փետրվարի 16-ին ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը:

 

Related image

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:

Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել:

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Ա. Մարգարյանը հաղորդավար է, իսկ Հ. Վահրամյանը աշխատում է որպես ճարտարապետ-դիզայներ:

Աղբյուրը ՝ shamshyan.com

Leave A Reply

Your email address will not be published.