Արման Մարգարյան.«Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են»

0

 

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն  այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:

 

Картинки по запросу arman margaryan

Հաղորդավարն իր եթերը վերնագրել էր «Սեր բոլորին»

Նա նախ խոստացավ պարզել, թե ինչպես էր սկզբնաղբյուր կայքի մոտ հայտնվել այդ անձնական ինֆորմացիան, այնուհետ նշեց.

«Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բռնում են հանցագործների պես: Սիրելիներս, ո՞ր դարում եք ապրում, 21-րդ դարն է, ամբողջ աշխարհում նորմալ բան է դա: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու մի հանցագործներ համարեք այդ մարդկանց:

Մարդիկ, ովքեր մարիխուաննա են ծխում, շատ բարի են ու միշտ ժպտում են»,-եզրափակեց հաղորդավարը:

Հիշեցնենք, որ առավոտյան էլ  հաղորդավարը գրառում էր  կատարել ֆեյսբուքի իր էջում՝ կատակելով.

«Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել էր նա:

Leave A Reply

Your email address will not be published.