Լևոն Աղասյանը, հաղթելով ադրբեջանցուն և թուրքին, հռչակվեց Բալկանյան երկրների չեմպիոն

0

Ստամբուլում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16 մ 71 սմ արդյունք, հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն: Նա առաջ է անցել ադրբեջանցի և թուրք մարզիկներից։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:

Շնորհավորում եմ, հպարտ եմ, ուրախ եմ ու տենց լիքը բաներ։ Առաջին հերթին նրա համար, որ սա եւս մի հայկական հաղթանակ է, այն էլ՝Թուրքիայում։ Այս հաղթանակը նաեւ իմ ընտանիքի անդամ Arsen Petrosyan ի հաղթանակն է։ Վերջապես գիտեմ Levon Aghasyan ի արժանիքները որպես մարզիկ( գիտեմը որն ա, բոլորս էլ տեսնում ենք) ։ Սա ոչ թե ցատկ էր, այլ ԹՌԻՉՔ?? Շնորհավորում եմ։ ՀԳ Ամենակարեւորն էն ա, որ 7 տարեկան տղաս ոգեշնչվում ա։ Ասում ա,_ մամա, առաջին անգամ զգացի, թե ինչքան լավ ա , որ հաղթում ես☺️☺️☺️#Idowhateverittakes #causeilovetheadrenalineinmyveins

Опубликовано Aspram Zurabyan Суббота, 16 февраля 2019 г.

Leave A Reply

Your email address will not be published.