Մոսկվայում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է
ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ․ այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․
«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով)
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։