Քիմ Քարդաշյանը պատմել է պլաստիկ վիրահատությունների մասին ու «բռնվել» ստելիս
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է երկրպագուների համար բացահայտել իդեալական դեմքի գաղտնիքները, ինչը շատերի համար անսպասելի է եղել։
«Երբեք քթի պլաստիկ վիրահատության չեմ դիմել։ Բոլորը կարծում էին, թե վիրահատություն իսկապես արվել է, սակայն ես նրանց խնդրում էի սպասել, մինչ կծնվեն երեխաներս։ Ես ասում էի՝ ամեն ինչ ձեր աչքերով կտեսնեք, քանի որ երեխաներս իմ քթից են ունենալու»,- Լոս Անջելեսում Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ընթացքում ասել է Քարդաշյանը։
Դիմահարդարման մասնագետը հաստատել է աստղի խոսքերը՝ հայտարարելով, որ քթի կորությունը «թաքցնում է» կոնտուրինգի միջոցով։ Այս հայտարարությանն արձագանքել է Նյու Յորքում աշխատող վիրաբույժ Դարեն Մ. Սմիթը, ով կարծում է, որ Քարդաշյանն ամեն դեպքում վիրահատության է դիմել։
«Քթի առավել նուրբ ձեւը, որը տեսնում ենք վերջին շրջանում, կարող է բացատրվել ռինոպլաստիկայով։ Սակայն այդ փոփոխություններն այնքան էլ էական չեն»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ քթի նոր ձեւին հնարավոր էր հասնել նաեւ ոչ վիրահատական միջամտության շնորհիվ՝ ֆիլերների օգնությամբ։
Քիմ Քարդաշյանը բացահայատել է նաեւ երիտասարդ տեսք ունենալու գաղտնիքը։ Հարցին՝ ինչպես է կարողանում խուսափել դեմքին կնճիռների առաջացումից, Քիմը պատասխանել է, որ դադարել է ժպտալ սոցիալական ցանցերի օգտատերերի քննադատության պատճառով։