Մայլի Սայրուսը հանդուգն շնորհավորել է Լիամ Հեմսվորթին Սուրբ Վալենտինի օրվա առիթով

0

26-ամյա երգչուհի եւ դերասանուհի Մայլի Սայրուսը որոշել է ետ չմնալ բոլորից եւ սիրահարների օրվա առիթով սեր է խոստովանել Լիամ Հեմսվորթին։ Հրապարակումն ուղեկցվում է գայթակղիչ լուսանկարով։

Հայտնի երգչուհին եւ «Հանա Մոնտանա»-ի աստղը որոշել է զվարճանալ եւ ամուսնուն յուրօրինակ ձեւով շնորհավորել։ Երգչուհին հրապարակել է իր լուսանկարը, որում պառկած դիրքով է։ «Լիամ Հեմսվորթ, ես սիրում եմ քեզ»,- Twitter-ում հրապարակված լուսանկարը մակագրել է Մայլի Սայրուսը։ Դերասանը սոցիալակյան ցանցերում դեռւես չի պատասխանել սիրելիին։

Սայրուսը եւ Հեմսվորթը ծանոթացել են 2009թ.-ին՝ «Վերջին երգ» ֆիլմի նկարահանման ընթացքում։ Երեք տարվա հարաբերություններից հետո նրանք հայտարարեցին նշանադրոության մասին։ Լիամը Մայլիին 3,5 կարատ քաշով մատանի էր նվիրել։

Սակայն 2013թ.-ին նրանք չեղյալ էին հայտարարել նշանադրությունն ու հայտարարել բաժանվելու մասին։

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.