«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան Վիգեն Ստեփանյանին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից:
Այս մասին Մակունցը գրել է ֆեյսբուքյան էջում եւ հրապարակել հանդիպման տեսանյութը:
«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրեւ ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:
Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով՝ կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին:
Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»,-գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը.