Կենդանակերպի նշաններ, ում հետ անհնար է ապրել

0

Կենդանակերպի նշանների մի մասի հետ ապրելը հեշտ է, մյուսների հետ՝ բարդ:

Կույս: Կույսերը պերֆեկցիոնիստ են: Եթե մի քանի շաբաթ շարունակ հետաձգում եք տունը մաքրելը կամ իրերն իդեալական վիճակում չեք վերադարձնում, ձեզ տհաճություններ են սպասվում: Կույսերն ատում են դա:

Ջրհոս: Ջրհոսները փակ մարդիկ են, նրանք սովոր չեն արտահայտել իրենց զգացմունքները, ինչի հետևանքով զուգընկերոջը կարող են ստիպել վատ զգալ: Եթե սովոր եք ապրել մարդու հետ, ում հետ կարելի է խոսել ամբողջ գիշեր, Ջրհոսը ձեզ համար չէ:

Աղեղնավոր: Աղեղնավորը միշտ «թափառում է» ինչ-որ տեղ և մշտական շարժման մեջ գտնվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ ապրելու դեպքում մի զարմացեք, եթե մի օր նրան այլևս տանը չգտնեք. հնարավոր է, որ նա Ավստրալիայի ճանապարհին է:

Ձկներ: Եթե Ձկների հետ եք ապրում, կարող եք տպավորություն ունենալ, որ նա կարծես թե տեղում չէ, նույնիսկ, երբ նստած է ձեր կողքին: Ձկները հաճախ են սավառնում իրենց երազներում: Նրանք ստեղծագործ են, բայց նրանց ստեղծագործելը երբեմն անկարգության է հասցնում:

Առյուծ: Առյուծն իր անձի նկատմամբ մեծ ուշադրություն է պահանջում, նույնիսկ, երբ տանն է: Առյուծները սիրում են ուրախանալ: Միակ դրական բանն Առյուծի առատաձեռնությունն է:

Ցուլ: Ցուլերի հետ ապրելը կարող է դժվար լինել, քանի որ նրանք կամակոր են և սովոր չեն զիջումների գնալ: Ցուլերը մաքրություն են սիրում, նրան նյարդայնացնում են կեղտոտ ձեռքերը, նույնիսկ, եթե օրն այգում եք ապրում:

Խոյ: Խոյերի հետ շատ ուրախ է: Բայց վատն այն է, որ նրանք անուշադիր են, անտակտ: Եթե որևէ բան նրանց դուր չգա, Խոյերը կասեն դա՝ առանց մտածելու՝ արդյոք դա կցավեցնի՞ ձեզ, թե՞ ոչ: Խոյերը կարգապահ չեն, նրանք սիրում են ուրախանալ:

Կարիճ: Կարիճները լավ զարգացած ինտուիցիա ունեն. նրանք գիտեն՝ ինչ եք զգում՝ նախքան ձեր ասելը: Կարիճների հետ ապրելը կարող է դժվար լինել այն պատճառով, որ նրանք չափազանց խանդոտ են և սովորել են մանիպուլյացիայի ենթարկել: Բայց եթե կարողացել եք արժանանալ Կարիճի վստահությանը, ձեռք եք բերել հավատարիմ ընկեր ողջ կյանքի համար:

Երկվորյակներ: Երկվորյակների հետ ապրելն այնքան էլ դժվար չէ, քանի դեռ չեք բախվել նրա՝ որոշումներ կայացնելու անկարողության հետ: Երկվորյակներն ընդհանուր առմամբ ուրախ են, հաճելի,  չնայած մի փոքր անպատասխանատու են. նրանք միշտ մոռանում են՝ ինչ է հարկավոր անել:

Կշեռքներ: Կշեռքները ձգտում են տունը հարմարավետ դարձնել: Կշեռքներն ուշադիր կլսեն ձեզ, եթե դա հարկավոր է: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մոտիվացիա չունեն, նրանք կարող են ալարկոտ դառնալ: Բացի այդ՝ Կշեռքներին հարկավոր է պարբերաբար դուրս հանել բացասական զգացմունքները:

Այծեղջյուր: Այծեղջյուրները շատ պատասխանատու են, հուսալի, հոգատար: Նրանք միշտ հետևում են, որ մուծումները ժամանակին կատարված լինեն, և ամեն բան կարգին լինի: Այծեղջյուրներն անհիմն սպասումներ չունեն մյուսներից և հասկանում են, որ յուրաքանչյուր մարդ դրական ու բացասական կողմեր ունի:

Խեցգետին: Խեցգետնի համար կենսականորեն կարևոր է հարմարավետությունը: Նա միշտ կսպասի ձեզ, հոգ կտանի, կպաշտպանի: Իսկ եթե ձեզ օգնություն ու աջակցություն է հարկավոր, նա միշտ ձեր կողքին կլինի: Խեցգետինների հետ ապրելն ամենահեշտն ու ամենահաճելին է:

Նյութը  168.am

Leave A Reply

Your email address will not be published.