«Իմ հացին վայիս են եղել, հիմա էլ այս օրենքի պատճառով պետք է տուժեմ». Լիլիթ Կարապետյանը՝ իր եկամուտները հայտարարագրելու մասին

0

BlogNews.am-ը շարունակում է զրուցել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված օրենքի մասին, ըստ որի՝ նրանք ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշում է, որ իրենից դեռևս եկամտահարկ չեն պահանջել. «Կան բաներ, որ գործից չհասկացող մարդիկ պետք է չանեն: Եթե նույնիսկ նոր կադրեր են գալիս, պետք է որոշում կայացնողը հին մարդ լինի, իսկ այս որոշումը ես հիմարություն եմ համարում»:

На данном изображении может находиться: Lilit  Karapetyan, улыбается

Երգչուհին նշում է, որ պետությունն արվեստագետներին ոչնչով չի աջակցում, իսկ ինչո՞ւ պետք է վերջինս հարկ վճարի. «Ուրիշ երկներում արվեստի մարդիկ շատ առավելություններ ունեն, անգամ ֆինանսական առումով: Իսկ մեր երկիրը չեղած տեղից փորձում է արվեստագետի հաշվին գումար վաստակել: Ինչո՞ւ: Իհարկե, հասկանում եմ, թե ինչու են այսպես անում, բայց շատ երգիչ-երգչուհիներ այս օրենքի պատճառով տուժում են, անգամ նրանք, ովքեր տուժել են նախորդ իշխանությունից:

На данном изображении может находиться: Lilit  Karapetyan, часть тела крупным планом

Օրինակ՝ ես, որ ինձ աշխատանքից զրկել են, թույլ չեն տվել՝ իմ տեսահոլովակները հեռուստատեսությամբ ցուցադրվեն, իմ հացին վայիս են եղել, սկսել եմ անգամ կորպորատիվների չերգել, շրջագայությունների չեմ գնում: Հիմա ես այս օրենքի պատճառով էլ պետք է տուժեմ: Ես շատ քիչ եմ խնջույքներին երգում և շատ մեծ գումար չեմ պահանջում, բայց հիմա պետք է մեծ թիվ պահանջեմ, որպեսզի կարողանամ պետությանն էլ վճարեմ»:

Լիլիթը նշում է, որ, չնայած այս ամենին, օրենքը հավասար է բոլորի համար և ինքն էլ ուզած-չուզած պետք է ենթարկվի կանոններին:

На данном изображении может находиться: Lilit  Karapetyan, на сцене

Leave A Reply

Your email address will not be published.