Բրազիլիայի ֆուտբոլային ակումբի մարզաբազայում կրկին հրդեհ է բռնկվել
Ռիո Դե Ժանեյրոյի «Բանկու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Ֆուտբոլիստներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Բանկուն» հանդես է գալիս բրազիլական առաջնության առաջին դիվիզոնում:Այս մասին հայտնում է «Sport Mediaset»-ը:
Հիշեցնենք, որ սա արդեն վերջին ամսվա ընթացքում բրազիլական ֆուտբոլային մարզաբազայում առաջացած հրդեհի երկրորդ դեպքն է: Փետրվարի 8-ին Ռիո Դե Ժանեյրոյի «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բռնկված հրդեհը խլել էր 10 երիտասարդ ֆուտբոլիստի կյանք: Երեքն էլ ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: