Վահե Սարուխանյան-Պավել Մալիկով մենամարտը սկանդալով ավարտվեց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում այսօր ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը մրցեց Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Մենամարտը տևեց 10 ռաունդ: Մրցավարների որոշմամբ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, սակայն հավելյալ մրցավարի գնահատմամբ առավելությունը տրվեց Մալիկովին, ով էլ պահպանեց հաղթողի կոչումը:
Ամբողջ մենամարտի ընթացքում Վահեին խորհուրդներով օգնեց մարզիչ Դավիթ Թորոսյանը: «Ինքդ սկսիր, ինքդ վերջացրու: Չփոխես մարտավարությունդ: Հաղթում ես դասական ոճով»,- ասաց Թորոսյանը: Մրցավարների որոշումն անակնկալ էր թե Վահեի, թե Թորոսյանի, թե ամբողջ «Punch Boxing» պրոմոութերական ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր աջակցում էին Սարուխանյանին:
«Punch Boxing»-ի հիմնադիր Արամ Դավթյանը մրցավարների որոշումը լսելուց հետո մտավ ռինգ, վերցրեց բարձրախոսն ու իր կարծիքը հայտնեց. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես միշտ լինում է Ռուսաստանում: Ոչ մի նոր բան: Ամեն ինչ գնում է սովորականի պես` ոչ մի առաջընթաց: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,- ասաց Դավթյանը:
https://www.facebook.com/punchboxingarmenia/videos/352298022283242/
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT