Grammy-ի կազմակերպիչներից վիրավորված Արիանա Գրանդեն չի պատրաստվում ելույթ ունենալ մրցանակաբաշխությանը
Փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն չի պլանավորում Լոս Անջելեսում ելույթ ունենալ Grammy Awards-ի 61-րդ մրցանակաբաշխության արարողությանը եւ մտադիր չի ներկա լինել այնտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է Variety-ն՝ վկայակոչելով իրազեկ անձանց: Նրանց պնդումներով՝ երգչուհին իրեն վիրավորված Է զգում այն բանից, որ արարողության կազմակերպիչները սկզբնապես հրաժարվել Էին իրեն հնարավորություն տալ արարողության ժամանակ կատարել 7 Rings երգը իր նոր՝ Thank U, Next ալբոմից, որը պետք Է լույս տեսնի փետրվարի 8-ին՝ պարգեւատրման արարողությունից երկու օր առաջ: Ի վերջո, հանդեսի տվյալներով, փոխզիջում Է ձեռք բերվել 7 Rings-ի կատարման հարցի շուրջ, սակայն այն բանից հետո, երբ միջոցառման կազմակերպիչները պահանջեցին, որ երգչուհու երկրորդ երգի ընտրությունն իրենցը լինի, Արիանա Գրանդեն հրաժարվեց մասնակցությունից: Իրազեկ աղբյուրը հանդեսին հայտնել Է, որ նման սահմանափակումներ չեն դրվել շոուի մյուս մասնակիցների վրա: Գրանդեն իր կարիերան սկսել Է 2008 թվականին «13» մյուզիքլով:
2009 թվականին նա գլխավոր դերն Է ստացել «Վիկտորյան հաղթողն Է» հեռուստասերիալում: 2013 թվականին նա թողարկել Է իր դեբյուտային ալբոմը՝ Yours Truly-ն, իսկ 2016 թվականի նոյեմբերին American Music Awards երաժշտական մրցանակին Է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: 2017 թվականին երգչուհին օգնել Է բարեգործական համերգ կազմակերպել Մանչեսթրում՝ ի օգնություն այն ահաբեկչության հետեւանքով տուժածների ու զոհվածների ընտանիքների, որը տեղի Է ունեցել իր ելույթից հետո: Grammy-ի 61-րդ մրցանակաբաշխությունը տեղի Է ունենալու փետրվարի 10-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
Միջոցառումն անցկացվելու Է Staples Center մարզական-ժամանցային համալիրում: Ռեփ-կատարող Քենդրիք Լամարը եւ նրա գործընկեր Օբրի Դրեյք Գրեմը, որը հայտնի Է որպես Drake, առաջատարներն են անվանակարգերի թվով: Լամարը Grammy մրցանակի Է հավակնում ութ կատեգորիայում, Drake-ը՝ յոթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: