Գիտնականները բացատրել են, թե ինչու Է վտանգավոր «հեռուստացույցի առջեւ նստելը»
Նստած վիճակում երկար ժամանակ հեռուստացույց դիտելը գիտնականները կապել են մինչեւ 50 տարեկան հասակում աղիների քաղցկեղով հիվանդանալու մեծ ռիսկի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EurekAlert պորտալը:
Նրանք վերլուծել են բուժքույրերի առողջության հետազոտության երկրորդ փուլի՝ հիմնական խրոնիկական հիվանդությունների համար ռիսկի գործոնների վերաբերյալ տվյալների ամենախոշոր զանգվածներից մեկի արդյունքները, որն ԱՄՆ-ում հավաքվել Է 1989 թվականից: Գիտնականներն ուշադություն են դարձրել «մասնակից կանանց նստելու սովորությունների», մասնավորապես, այն ժամաքանակի վրա, որը նրանք անցկացրել են՝ «նստելով հեռուստացույցի առաջ»: Ուսումնասիրելով կոլոռեկտալ քաղցկեղի վաղ զարգացման 118 դեպք՝ հետազոտողները նկատել են, որ հեռուստահաղորդումների դիտման համար անցկացված առնվազն մեկ ժամը հիվանդանալու հավանականությունը մեծացրել Է 12 տոկոսով: Նրանց համար, ովքեր հեռուստացույցի առջեւ նստել են երկու ժամից ավելի, ռիսկը 70 տոկոսով բարձր Է եղել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին