Armcomedy. «Քաղաքապետարանը փողոցներից կվերացնի գեշ մարմնավաճառներին»
Երևանի ավագանու “Իմ քայլ” դաշինքը խոստանում է մինչև տարվա վերջ վերացնել քաղաքի արտաքին տեսքը աղավաղող մարմնավաճառներին։
«Մեր 2800-ամյա քաղաքին հարիր չեն փողոցներում գռեհիկ պահվածքով շրջող և անբարոյական կյանք քարոզող գեշ մարմնավաճառները»,— նշեց քաղաքապետը։ Մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ քաղաքապետարանը խոստանում է փողոցներից մաքրել քաղաքի արտաքին տեսքին ոչ համահունչ արտաքինով մարմնավաճառներին։ Ոստիկանությունը արդեն ստացել է համապատասխան հրաման։
Քայլը ողջունել է Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը․ «Մեր եկեղեցին խստորեն դատապարտում է գեշ մարմնավաճառների գործունեությունը Երևանում։ Օր առաջ պետք է քաղաքը մաքրել այդ արատավոր երևույթից»։
Ըստ նախնական ծրագրի աշխատանքները կսկսվեն Կենտրոն համայնքում, իսկ վերջին փուլը կիրականացվի Երրորդ մասում։