Մոսկվայի կենտրոնում չորս մարդ է մահացել հրդեհից

0

Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ Է մահացել հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունում: «Նիկիտսկի ծառուղում բռնկած հրդեհից չորս մարդ Է մահացել»,- նշել են մամուլի ծառայությունում:

Պատահարի հետտեւանքով տուժել Է երեք մարդ, 42-ին փրկել են: 2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել Էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը բարդանում Էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման:

Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքը կառուցվել Է 1912 թվականին, այն դասվում Է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված Է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում Է Արեւելքի պետական թանգարանը:

Leave A Reply

Your email address will not be published.