Դեցլի հայրը հայտարարել է, որ որդու մահվան պատճառը չի պարզվել

0

ԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։ Նա հավելել է, որ մեկնում է Իժևսկ՝ որդու մարմինը բերելու, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Картинки по запросу decl

Տոլմացկու խոսքով՝ դեռևս հայտնի չէ նաև Դեցլի հուղարկավորության օրը։

Ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի) հանկարծամահ է եղել լույս փետրվարի 3-ի գիշերը, Իժևսկում համերգից հետո։ Ականատեսների խոսքով՝ նա վատ է զգացել դիմահարդարման սենյակում, նստել բազկաթոռին և կորցրել գիտակցությունը։ Շտապօգնության բժիշկները կես ժամ վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն, արդյունքում արձանագրել են Դեցլի մահը։

Ռուսաստանցի ռեփ և հիփ-հոփ կատարող, երաժիշտ Դեցլը ծնվել է Մոսկվայում, 1983թ. հուլիսի 22-ին պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկու ընտանիքում։

Leave A Reply

Your email address will not be published.