Նոր Կոնչիտա Վուրսթ. «Եվրատեսլի»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչն իրեն ե՛ւ կին, ե՛ւ տղամարդ է համարում
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիան «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին կներկայացնի 19-ամյա Բիլալ Հասանին, համացանցում սկսել են հալածել նրան։ Խնդիրն այն է, որ նա իրեն ե՛ւ տղամարդ, ե՛ւ կին է համարում։
Սոցիալական ցանցերի օգտատերերը բազմաթիվ հոմոֆոբ մեկնաբանություններ եւ ռասիստական վիրավորանքներ են գրում նրան։ Պատճառը ոչ միայն արտիստի սեռական կողմնորոշումն է, այլեւ նրա ազգությունը։ Բիլալի հայրենիքը արաբական Մարոկոն է։ Որոշ օգտատերեր նույնիսկ սպառնում են բռնության գործադրմամբ։
ԼԳԲՏ համայնքը, սակայն, միայնակ չի թողնում իր ներկայացուցիչներին. Urgence Homophobie կազմակերպությունը ծրագրում է բողոք ներկայացնել Բիլալ Հասանիի հետեւորդների դեմ։ Կազմակերպության նախագահը հայտարարել է, որ վիրավորանքները կուսումնասիրի 43 փաստաբան։ Հաղորդագրությունների հեղինակներին սպառնում մինչեւ 6 ամիս ազատազրում կամ 22․5 հազար եվրո տուգանք։