«Գրեմմի» մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ հաղթողների անունները հայտնվել են համացանցում

0

«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից երկու շաբաթ առաջ համացանցում է հայտնվել հաղթողների ամբողջական ցանկը։ Արդյունքները հրապարակվել են «Գրեմմի»-ի կայքում, հայտնում է ամերիկյան Billboard ամսագիրը։

 

Տեղեկատվությունն արագ ջնջվել է, սակայն մրցանակակիրների անունները հասցրել են տեսանկարահանել։ Այս պահին հոլովակը հասանելի է բոլորին YouTube-ում royalty անունով ալիքում։ Այն սկզբում հայտնվել է Twitter-ի everyday4you էջում, սակայն ավելի ուշ էջը ջնջվել էր։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիան, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «հաղթողների ցանկ» գոյողություն չունի, եւ մինչեւ մրցանակաբաշխության հանձնման օրը ոչ ոք չի բացում տեղեկատվությունը, որն առկա է ծրարում։

Ինչպես պարզ է դառնում հոլովակից, «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվելու Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow կատարումը։ Լավագույն ալբոմ մրցանակը կհանձնվի H.E.R ալբոմին։ Լավագույն ձայնագրություն մրցանկին կարժանանանա Քարդի Բին։ Հոլովակի մեկնաբանություններում նշվում է, որ մրցանակի կարժանանան նաեւ Թեյլոր Սվիֆթը, Arctic Monkeys-ը, Fall Out Boy-ը, Beck-ը։ Chloe x Halle-ը կարող է դառնալ տարվա հայտնություն։

«Grammy» մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։ Նոմինանտների անունները հայտնի են դարձել 2018թ. դեկտեմբերի 7-ին։ Կանադացի ռեփեր Դրեյքը նոմինացված է 8, Լեգի Գագագան, Քարդի Բին եւ Childish Gambino-ն՝ 5-ական անվանակարգերում։

Leave A Reply

Your email address will not be published.