Ամենաբնական և օգտակար դեմքի դիմակը

0

Իսկ դուք գիտե՞ք, որ մեղրի ու դարչինի օգտակար հատկությունները գործում են նաև արտաքին օգտագործման ժամանակ։

Օրինակ, երբ դրանք միասին դառնում են դեմքի դիմակ, ապա սնուցում են մաշկը, դրան հաղորդում առողջ գույն ու բնական փայլ։ Այս դիմակը նաև հոյակապ միջոց է տարիքային բշտիկներից ազատվելու ու մաշկը վերականգնելու համար։
Բացի այդ, միայն դարչինը նպաստում է հակացելյուլոզային բուժմանը, քանի որ այն խթանում է կոլագենի արտադրությունը, բարելավում է արյան շրջանառությունը։ Այն նաև հայտնի է իր հակակնճիռային եւ մաշկը հարթող ազդեցություններով:
Մեղրը իր հերթին բարձրացնում է իմունիտետը, ապահովում վիտամինները, հանքային նյութերը և հակաօքսիդանտները օրգանիզմում, ունի հակաբակտերիալ և հակասնկային հատկություն, ինչի շնորհիվ ոչնչացնում է ակնեները, կորյակներ առաջացնող բակտերիաները, խոնավեցնում և փափկացնում է մաշկը։

Դե պատկերացրեք, թե ինչքան օգտակար է երկուսի համատեղ օգտագործումը։
Դիմակը, որպես այդպիսին՝
• Բուժում է բշտիկները, պիգմենտացիան;
• Փոքրացնում է մաշկի ծակոտիները;
• Կանոնավոր օգտագործման դեպքում տալիս է լիֆտինգի ազդեցություն;
• Արագացնում է բջիջների թարմացումը։

 

pic holder

Դիմակի պատրաստումը չափազանց հեշտ է, քանի որ ունի միայն 2 բաղադրիչ՝ դարչին և մեղր։ Պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ մեղր և ½ թեյի գդալ դարչինի փոշի․ լավ խառնել, դարձնել համասեռ զանգված և պահել փակվող տարայում։
Օգտագործելիս անհրաժեշտ է դիմակը համաչափ տարածել նոր լվացված մաշկին և թողնել 10-15 րոպե, այնուհետև լվացնել գոլ ջրով։
Այս դիմակի գլխավոր առավելությունն այն է, որ այն ամբողջովին բնական է (պատրաստելիս համոզվեք, որ Ձեր օգտագործած մեղրը և դարչինը չեն պարունակում արհեստական հավելումներ):

Հ․Գ․ Եթե Դուք ալերգիկ եք մեղրի կամ դարչինի հանդեպ, դիմակն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժիշկի հետ:

Leave A Reply

Your email address will not be published.