Բնական դիմակ, որը նախընտրում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը

0
Աստղերը փայլում են կարմիր գորգերին, ամսագրերի էջերին՝ գեղեցիկ տեսքով ու առողջ մաշկով։ Հայտնի է նաև, որ շատ աստղեր առողջ մաշկի պահպանման համար օգտագործում են նաև բնական միջոցներ, որոնք կարող է անել յուրաքանչյու կին տնային պայմաններում։
Այսպես, արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ևս մաշկի խնամքի հարցում նախընտրում է բնական միջոցները։
Բնական դիմակ, որը նախընտրում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը
Աստղային կոսմետոլոգ Նիկոլա Ջոնսը կիսվել է այն բնական դիմակով, որը կատարում է Մեգանը։
Ներկայացնում ենք դիմակի բաղադրատոմսը, որի համար անհրաժեշտ է՝
1. Կես թեյի գդալ կոկոսի յուղ
2. Կես թեյի գդալ քրքումի փոշի
3. 1 ճաշի գդալ կեֆիր կամ բնական մածուն։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել ու քսել մաքուր դեմքի մաշկին ու պարանոցին։ Պահել 15-20 րոպե։ Մաշկը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով, այնուհետ օգտագործել խոնավեցնող կրեմ։
Նիկոլա Ջոնսը, ինչպես նաև Մեգանն ուղղակի հիացած են դիմակի արդյունքներով։ Աստղային կոսմետոլոգն ասում է, որ այս դիմակը լավագույնս է խոնավեցնում մաշկը, բարելավում է մածկի գույնն ու կանխում խորը կնճիռների առաջացումը։
Աղբյուրը ՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.