Հանուն ամուսնության գահից հրաժարված Մալազիայի թագավորն ամուսնալուծվում է
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Միսս-Մոսկվա-2015-ի հաղթող Օկսանա Վոեվոդինան ու Մալազիայի նախկին թագավոր Մուհամմադ 5-րդը բաժանվում են՝ ամուսնությունից 2 ամիս անց։ Ըստ աղբյուրների, բաժանման պատճառը տարաձայնություններւն ու վեճերն են, նաև սառած զգացմունքները։
Հաղորդվում է, որ այժմ զույգը ակտիվորեն պատրաստում է ամուսնալուծության թղթերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին կայացած հարսանիքից առաջ Վոեվոդինան անգամ մահմեդականություն էր ընդունել ու փոխել անունը՝ Ռիհաննա, իսկ թագավորն էլ հրաժարվել էր գահից։