Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել Շարլիզ Թերոնի հետ
The Sun պարբերականի տեղեկություններով` Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել Շարլիզ Թերոնի հետ:
Ըստ պարբերականի` զույգը միասին ներկա է գտնվել «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրությանը, որի պրոդյուսերը հանդիսանում է Փիթը։
Ըստ ականատեսների` զույգը միմյանցից մի քայլ անգամ չի հեռացել, Թերոնը գրկել է Բրեդի Փիթին և նրանք չեն փորձել թաքնվել հասարակությունից: