Մարդիկ կան, չեն համապատասխանում. Պետրոս Ղազարյանը ՝ Հ1-ում «կադրային ջարդ»-ի մասին

0

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը «կադրային ջարդ» է սկսել: Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության «Lուրերի» թողարկման մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Մերի Ներսիսյանը և Էսթեր Մեսրոպյանն ազատվել են աշխատանքից։

Իմանալու համար, թե ինչով է պայմանավորված կադրային ջարդը, ArmDay.am-ը զրուցեց Պետրոս Ղազարյանի հետ:

Նրա խոսքով՝ աշխատանքի տրամաբանությամբ է պայմանավորված ազատումները:

«Ցանկացած խմբագրականում մարդիկ դուրս են գալիս, գնում ու գալիս են, մարդիկ թարմացվում են: Երբ խմբագրակազմը թարմացվում է լուրերի քաղաքականությունը փոփոխվում է, մարդիկ կան, որ համապատասխանում են, մարդիկ կան՝ փոխվում են: Մենք ըստ դրա փոփոխություններ ենք արել»,- ասաց նա:

Related image

Պետրոս Ղազարյանը բացառեց, որ իր և աշխատակիցների միջև լարվածություն, անձնական խնդիր կա և շեշտեց, որ ազատումները պայմանավորված են միայն աշխատանքային ֆորմատով: Նա դժվարացավ պատասխանել, թե այս պահին քանի աշխատակից է ազատվել աշխատանքից:

Այն հարցին, թե իր ղեկավարման պահից սկսած ինչն է հրատապ համարել փոփոխելու համար, Պետրոս Ղազարյանը պատասխանեց՝լուրերի կառուցվածքն ու տրամաբանությունը:

Leave A Reply

Your email address will not be published.