Հայն ու Հոլիվուդը. Ռոման Միտիչյանը՝ Բրյուս Ուիլիսի, Քրիստիան Բեյլի, Եվա Լոնգորիայի եւ այլ աստղերի հետ նախագծերի մասին

0

ԱՄՆ-ում բնակվող մեր հոլիվուդյան հայրենակցի՝ դերասան Ռոման Միտիչյանի համար 2018 թ-ը բավականին հաջող էր՝ հոլիվուդյան նախագծերով հագեցած: Նախորդ տարի Ռոմանը հասցրել է նկարահանվել John Wick 3 ֆիլմում, որի գլխավոր դերում Կիանու Ռիզվն է: Ֆիլմում նկարահանվելու հրավերը դերասանը ստացել է անձամբ ռեժիսորից՝ Չադ Սթահելսկիից, որի հետ բավականին մտերիմ են: Ժապավենում հայ դերասանը մարմնավորում է ռուս գնչուի: 2018-ին էկրաններ բարձրացած Escap Plan 2 («Փախուստի ծրագիր 2») ֆիլմում էլ դերասանը հանդես է եկել Սիլվեստր Ստալոնեի եւ Դեյվ Բատիստայի հետ: Ի դեպ, այս դերասաններին Ռոմանը հասցրել է սովորեցնել նաեւ հայերեն բառեր՝ «աջ», «ձախ», «խփիր»՝ տերմիններ, որոնք հաճախ էին օգտագործվում նկարահանման հրապարակում:

NEWS.am STYLE-ը հոլիվուդյան մեր հայրենակցի հետ զրուցել է 2018-ի ձեռքբերումների եւ 2019-ին սպասվող նախագծերի մասին.

На данном изображении может находиться: 2 человека

«Փառք Աստծո՝ 2018-ը բավականին հագեցած տարի էր: Ուզում եմ էլ ավելի մեծ հաջողություն մաղթել իմ ընկերներին իրենց ծրագրած ցանկացած գործում: Ամբողջ տարվա ընթացքում զբաղված եմ եղել նկարահանումներով, հիմա էլ նույն տրամադրվածությամբ սկսել եմ 2019-ը: Ունեմ շատ առաջարկներ, հեռուստանախագծերից մեկում նկարահանվելու եմ Ջենիֆեր Էնիսթոնի հետ, կան նաեւ այլ ֆիլմեր: Հիմա նաեւ աշխատում եմ իմ հեղինակային սցենարի վրա, շուտով կսկսենք նաեւ ռեժիսորական աշխատանքները: Աստծո կամքով, համոզված եմ, ամեն ինչ լավ է լինելու»:

Այս տարի հեռուստադիտողը դերասանին կտեսնի նաեւ CBS հեռուստաընկերության հայտնի՝ Seal Team նախագծում. Ռոմանը պատմեց նաեւ գալիք մյուս անակնկալների մասին.

На данном изображении может находиться: 2 человека, борода и часть тела крупным планом

«Քրիստիան Բեյլի, Էմի Ադամսի, Սթիվ Քեռելի եւ Սեմ Ռոքվելի հետ նկարահանվել եմ Vice («Իշխանություն») ֆիլմում: Ի դեպ, այդ ֆիլմում իր դերի համար Քրիստիան Բեյլը վերջերս արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի, հաջորդ ֆիլմը, որում նկարահանվել եմ կոչվում է All-Star Weekend («Հանգստյան օրերն աստղերի հետ»), որտեղ նկարահանվել եմ Եվա Լոնգորիայի եւ Ջեյմի Ֆոքսի հետ, ինչպես նաեւ այս տարի էկրաններ կբարձրանա John Wick 3 ֆիլմը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ: Կա եւս մեկ նախագիծ, որը կոչվում է 10 Minute Gone («10 րոպեով գնացածը»), որի գլխավոր դերում Բրյուս Ուիլիսն է»:

Եւ չնայած հագեցած գրաֆիկին՝ Ռոմանը չի մոռանում նաեւ Հայաստանի մասին: Դերասանը նշեց, որ ինչպես նախորդ ամառ, այս տարի եւս ամենատաք եղանակը ծրագրում է վայելել հայրենիքում:

На данном изображении может находиться: 2 человека

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, небо и на улице

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, в помещении

Cbs SealTeam tv show thank you Julie Michaels Peewee Piemonte god bless guys many more to Come 2019 my crime partners Chino Binamo and Ardeshir Radpour thank you guys ?

Опубликовано Roman Mitichyan Воскресенье, 6 января 2019 г.

Leave A Reply

Your email address will not be published.