Ճապոնական հյուրանոցը հեռացրել Է ռոբոտ-աշխատակիցների կեսին եւ դրանց փոխարեն մարդիկ վարձել
Ճապոնիայի Henn na հյուրանոցների ցանցը, որը համալրված Է հիմնականում ռոբոտ-աշխատակիցներով, իր անդրոիդների կեսին ուղարկել Է կոնսերվացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South China Morning Post-ը:
Դրա պատճառ են դարձել հաճախակի վնասվածքները, ինչպես նաեւ մեքենաների սպասարկման եւ արդիականցման թանկությունը: Բայց գլխավոր պատճառը համարում են այն, որ ռոբոտներն ունակ չեն եղել լիարժեք հաղորդակցվելու կենվորների հետ. չեն կարողացել պատասխանել հասարակ հարցերի, իսկ օգնական ռոբոտներից մեկը հյուրի խռմփոցն ընդունել Է որպես հրահանգ եւ համառորեն խնդրել Է կրկնել այն:
Դրա հետեւանքով գրանցման կանգնակի առջեւ ռոբոտների փոխարեն կկանգնեն «ավանդական» մարդիկ: Նաեւ հավաքարարների, բեռնակիրների եւ սպասարկող այլ անձնակազմի թափուր տեղեր կան: Ըստ որում Henn na-ն չի պատրաստվում հրաժարվել տեխնիկական առաջընթացից եւ հյուրանոցներում աշխատող անդրոիդների նոր սերունդ Է մշակում: